Սահմանադարական դատարանը փետրվարի 9-ին բանավոր ընթացակարգով պետք է քններ ընդդիմադիր խմբակցությունների դիմումը, որով վիճարկվում է նախորդ տարվա հունիսին կատարված սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը։

Սակայն պատասխանող կողմի միջնորդությամբ գործի դատաքննությունը հետաձգվել է մինչև փետրվարի 17-ը։ Խոսքը նախորդ տարվա հունիսին ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխությունների մասին է, որի արդյունքում ՍԴ նախագահի պաշտոնից ազատվեց Հրայր Թովմասյանը, իսկ ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորությունները ժամանակից շուտ դադարեցվեցին, և նրանք ուղարկվեցին թոշակի։