Ավագանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց հայ լեռնագնաց, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, ՀԱՕԿ-ի պատվավոր անդամ, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսոր, ԽՍՀՄ «Պատվավոր լեռնափրկարար» Աղվան Աշոտի Չատինյանին:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նա 60 և ավելի տարի մարզչամանկավարժական գործունեություն է ծավալել, սերունդներ կրթել, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում ունեցել մեծ ավանդ: