Մայրաքաղաքի կանաչապատման և ծաղկապատման աշխատանքներին զուգահեռ` հատուկ ուշադրություն է դարձվում նաև գեղարվեստական լուծումներին

Այս տարի մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կանաչ տարածքներում, այգիներում ու պուրակներում, նաև որոշ բակային տարածքներում քաղաքապետարանի և վարչական շրջանների ծրագրերով նախատեսված է ստեղծել շուրջ 90 կոմպոզիցիա: Աշխատանքների մեծ մասն արդեն ավարտված է: 

Կանաչապատման գեղարվեստական ձևավորումները տեղադրելիս հաշվի է առնվում նաև տարածքի գործառնական նշանակությունը: Նախատեսվում է հետագայում ավելացնել դրանց թիվը:
Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի կանաչապատման գեղարվեստական կոմպոզիցիաները մայրաքաղաքում 30-ն էին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն