«Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ի պատասխան հարցին, թե ինչպիսի՞ն կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, եթե

սահմանազատման հանձնաժողովը որոշի, որ ԼՂ ողջ տարածքը պետք է պատկանի Ադրբեջանին, վարչապետը պատասխանել է․ «Իրականում սահմանազատման հանձնաժողովը որևէ կապ չունի ԼՂ խնդրի հետ, որովհետև մենք Ադրբեջանի հետ հաղորդակցությունների տարբեր հարթություններ ունենք, որոնցից մեկը սահմանազատման աշխատանքներին է վերաբերում: Նաև շատ կարևոր է նշել սահմանի անվտագության հարցը, որը նույնպես այս հանձնաժողովի մանդատի ներքո է, որովհետև մենք պետք է պահպանենք կայունություն և անվտանգություն ամբողջ սահմանի երկայնքով: Երկրորդ հարթությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է։ Կա ևս մեկ հարթություն, որը տարածաշրջանային, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացման մասին է։ Բայց, իհարկե, ամենահրատապ հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային խաղաղության համար ԼՂ հարցն է»: