Երևանի բնակչության պաշտպանության համակարգի բարելավման ու մայրաքաղաքում անվտանգությունը բարձրացնելու նպատակով համայնքը նախաձեռնել է կարևոր մի շարք ծրագրեր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:

2021թ. հետողական քայլեր են ձեռնարկվել նաև հակահրդեհային նոր հիդրանտների կառուցման ու հնի նորոգման ուղղությամբ:


Երևանում տեղադրված շուրջ 600 հիդրանտի գրեթե կեսից ավելին տարիներ շարունակ չէր գործում, ինչը խնդիրներ էր առաջացնում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ:

Մի քանի փուլով իրականցվող ծրագրի շրջանակում Երևանում ընդհանուր առմամբ կկառուցվի շուրջ 100 նոր հիդրանտ, ևս 150 էլ կնորոգվի: 90 հասցեում աշխատանքներն արդեն ավարտվել են: