Баграмян26 տելեգրամյան ալիքը գրում է․

Ալիևի ռեժիմի տարածած կեղծիքը և միջազգային հանրությանը մոլորեցնելու անհաջող փորձերը հասել են այնպիսի ամոթալի չափերի, որ Ալիևն այս իրավիճակից միայն մեկ ելք ունի՝ սկսել նոր լայնածավալ ագրեսիա Հայաստանի կամ Արցախի դեմ։

Ալիևի վարչակարգը շրջափակել է Արցախը. Մոսկվան, Բրյուսելը, Վաշինգտոնը, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանը Բաքվից հատուկ պահանջել են ապաշրջափակել միջանցքը։

Ալիևի ռեժիմը ապատեղեկատվություն է տարածել, թե իբր Հայաստանը ականներ և զենք է տեղափոխում Արցախ. Միջազգային դատարանը հերքել է այդ կեղծիքը՝ պատճառաբանելով, որ Բաքուն անհրաժեշտ ապացույցներ չի ներկայացրել (և չի կարող տրամադրել):

Ալիևյան ռեժիմը դիվերսիա է կազմակերպել Արցախում՝ սպանելով 3 հոգու և սուտ տարածելով, թե իբր արցախցիները զենք են տեղափոխել. խաղաղապահներն արձանագրել են ադրբեջանական սուտը և հայտարարել, որ սադրանքի կազմակերպիչները ադրբեջանցիներ են։

Ալիևի ռեժիմը պաշտոնապես ապատեղեկատվություն է տարածում, թե իբր Արցախի պաշտպանության բանակը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. նույն օրը խաղաղապահների տեղեկագրում նշվում է, որ հրադադարի ռեժիմը չի խախտվել։

Ադրբեջանը կկարողանա ընդհատել քաղաքական ու տեղեկատվական ձախողումների այս շարքը միայն մեկ դեպքում՝ իրականացնելով խոշոր ռազմական ագրեսիա, որի արդյունքում կստեղծվի նոր ստատուս քվո։ Ալիեւի ռեժիմը դա քաջ գիտակցում եւ ակտիվորեն պատրաստվում է։

Դատարկ ֆորում Բաքվում, ստերով լի նամակներ՝ ուղարկված տարբեր միջազգային կառույցներ, Իսրայելից ստացած զենքի մեծ խմբաքանակներ, Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարություններ Հայաստանի և Արցախի հասցեին կեղծ մեղադրանքներով, հիստերիկ հաղորդագրություններ և Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանություններ․ այս ամենը մի բանի համար է՝ Ադրբեջանը պատրաստվում է նոր ագրեսիայի։