Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են մայրաքաղաքի փոքր կենտրոնի գովազդային մեծ եւ միջին չափերի գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքները:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ծրագրի շրջանակում ապամոնտաժվել է Աբովյան փողոցում տեղադրված գովազդային 9 մեծ վահանակ: Կորյուն եւ Ամիրյան փողոցներից ապամոնտաժվել է, համապատասխանաբար, 2 եւ 1 վահանակ: Ինչպես նախապես հայտարարվել էր, լրացուցիչ անհարմարություններից խուսափելու նպատակով, աշխատանքներն իրականացվել են երեկոյան ժամը 23-ից հետո:

Հիշեցնենք, որ գործընթացի առաջին փուլը մեկնարկել է սեպտեմբերի 23-ից: Ծրագրով ապամոնտաժելու եւ քաղաքային չափերին համապատասխանող վահանակներով են փոխարինվելու փոքր կենտրոնի գովազդային մեծ եւ միջին բոլոր վահանակները: