Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամաանակ Կոմայգին երեխաներին վերադարձնելու թեմայի շուրջ «Մայրաքաղաքը` յուրաքանչյուրիս» երիտասարդական քաղաքացիական շարժում հ/կ նախագահ Մելինե Յավրյանի խոսքերով` օրենքում չկա դրույթ, որ համասեռամոլները, մարմնավաճառներն ու երեխաներն իրենց գործունեությունը պետք է ծավալեն մի տարածքում:

«Մենք չենք պայքարում, որ այգում ամեն օր միջոցառումներ անցկացվեն, պայքարում ենք նրա դեմ, որ երեխաներն առավոտյան իրենց ծնողների հետ այնտեղ «մաքրություն» չանցկացնեն: Ոչ մի ծնողի հաճելի չէ այնտեղ զբոսնել այդ վիճակով:Բոլորը միաձայն կողմ են ստորագրահավաքին»,- իր խոսքում հավելեց հ/կ նախագահը:

Նրա կարծիքով պատճառը, որ մինչև հիմա խնդիրը չի լուծվել նրանում է, որ պատկան մարմիններն իրենց «հովանավորությունն» են անում և մարմնավաճառներն ու համասեռամոլները գտնվում են նրանց հովանավորության տակ:

«Հենց ստորագրահավաքի ընթացքում եկավ քաղաքացիական հագուստով երիտասարդ, ցույց տվեց փաստաթուղթ մարմնավաճառին, որից հետո վերջինս ագրեսիան միանգամից վերացավ: Մարմնավաճառը մեզ նաև ասում է` իմ ծառայություններից պատկան մարմիններն են օգտվում, դուք ո՞վ եք, որ ինձ արգելեք»,- պատմեց Յավրյանը: