Նոյեմբերի 6-ին «Մենք» երիտասարդական շարժումը սկսել է ստորագրահավաք` համասեռամոլներին Կոմայգուց վտարելու եւ այգին երեխաներին վերադարձնելու նպատակով: Նշելով այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում, շարժման համանախագահ Սևան Աղաջանյանը հավելելց, որ ստորագրահավաքին միացել է 3000-ից ավել մարդ: Նա նշեց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանին դիմած նամակին դեռ պատասխան չի տրվել:

Շարժման ակտիվիստներից Սերյոժա Գևորգյանը նշեց, որ համասեռամոլներից Նիկիտա անունով մեկը, ով ավելի հայտնի է Նիկա անվամբ մի քիչ «շառ» անձնավորություն է:

«Ասում են, որ իր վզից բռնեք, այնտեղ բոլորին կասի, որ հեռանան: Սակայն նա վտանգավոր է  և հենց այժմ էլ քրեակատարողական հիմնարկում իր պատճառով երկու մարդ կա նստած», - հայտնեց նա: 

Սևանը նաեւ նշեց, որ իրենք զրուցել են այգու պահակի` Պետրոսի հետ: Նա տեղեկացրել է, որ կարուսելներն աշխատում են, սակայն նա պնդում է, որ  իրենք աշխատող կարուսել չեն տեսել և բոլորի վրա կողպեք է դրված: 

«Պահակն ասում է, որ այգում կարելի է գտնել ներարկիչներ եւ պահպանակներ: Պահակը փաստում է` գիշերը ոստիկանության կողմից վերահսկողություն չկա, իսկ եթե ինչ-որ երիտասարդներ են գալիս «լարելու» համասեռամոլ մարմնավաճառներին, ոստիկանները գալիս են` «լարողներին են լարում»: Պահակի խոսքով, այգին վարձակալել են Երեւանի քաղաքապետարանից` Ղուլարյան Աշոտը եւ Ղալումյան Ղեւոնդը: Ղուլարյան Աշոտի եղբայրը Տավուշի մարզպետն է»,- ասաց Աղաջանյանը:

Նա հավելեց, որ իրենց հարցին, թե արդյո՞ք ինքն իրավունք ունի դուրս հրավիրել մարմնավաճառներին, պահակը պատասխանել է. «Ասում է, որ մի քանի անգամ մոտեցել եմ, իսկ համասեռամոլները պատասխանել են` սա զբոսայգի է, եւ ոչ ոք իրավունք չունի այգուց «լարել» մեզ»: