Կառավարության շատ անդամներ ցանկանում են ընդդիմությանը իրենց տեղը ցույց տալ: Այսօր Աժ-ում իր ելույթի ժամանակ, անդրադառնալով իրենից առաջ ելույթ ունեցող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

«Չգիտե՞ք, որ մենք մեր և ձեր տեղերը լավ գիտենք, լավ կլինի, որ մեզ ոչ ոք ուղղություն ցույց չտա: Մենք մեր տեղը լավ գիտենք», - նշեց նա:

Նրա խոսքերով, բոլորս էլ գիտենք, որ մեկ օլիգարխով ղեկավարվող երկրում ամեն ինչ կենտրոնացած է մեկ ընտանիքի ձեռքին:

«Խոսենք փաստերով, կարմիր գծանշումների դեպքում ինչ-որ մի մասնավոր ընկերության թույլատրվել է գծեր քաշել և ստանալ գումարի 70 տոկոսը: Հարց է առաջանում, ինչի՞ համար, ո՞ր ծառայության համար», - նշեց նա:

Անդրադառնալով Հրայր Թովմասյանի այն դիտարկմանը, թե ինչ պետք է անել այդ դեպքում, երբ քաղաքապետը սխալ է վարվել, նա նշեց.

«Ուրեմն Բաղրամյան 26-ից պետք է պահանջել նրա հրաժարականը»: