Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային Համալիրն այսօրվանից կրկին աճուրդի է դրվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքից։ Մինչ այս համալիրը նույնպես դրվել էր աճուրդի, գինը սահմանվել էր 19 350 000 000.0 դրամ։ Ներկայումս ընթացիկ առաջարկն է 17 415 000 000.0 դրամ։

Հիշեցնենք` այն Երևանում գտնվող ամենամեծ մարզահամերգային համալիրն է։ Գտնվում է Ծիծեռնակաբերդի բլրի վրա, բաղկացած է 2 մեծ սրահներից՝ սպորտային և համերգային։ Մարզահամերգային առաջին դահլիճը՝ մարզադահլիճը, շահագործման է հանձնվել դեռևս 1983 թվականին, իսկ երկրորդը` 1984 թվականի հոկտեմբերի 13-ին՝ նրա հանդիսավոր բացումով։

Ի դեպ, այն խորհրդային ճարտարապետության լավագույն նմուշներից է: