Այսօր լրագրողների հետ զրույցում բնապահպան Կարինե Դանիելյանը հայտարարել է.

«Անթույլատրելի է, որ պայմանագրում առկա պայմանները չպահպանվեն և համալիրն առնողը օգտագործի այն, ինչպես ինքն է ցանկանում: Արդեն խոսակցություններ կան, որ համալիրն առնողը չի պահպանելու այն, և չի բացառվում, որ համալիրի հետ էլ կլինի այն, ինչ եղավ Փակ շուկայի, Դվին հյուրանոցի ու Երիտասարդական պալատի հետ: Այս տեսանկյունից էլ ես կիսում եմ ճարտարապետների մտավախությունը, որ մեծ վտանգ է սպառնում համալիրի ապագային»:

Իսկ Երևանի ավագանու անդամ՝ Լևոն Իգիթյանի համար ավելի կարևոր  է հանդիսանում համապատասխան փաստաթղթի ներկայացումը, որտեղ կհաստատի համալիրի հետագա օգտագործման նպատակը: Մասնավորապես ճարտարապետը ասել է.

«Թող լինի փաստաթուղթ այն մասին, թե ինչ է լինելու մարզահամերգային համալիրի հետ վաճառքից հետո, որպեսզի մենք վստահ լինենք, որ բոլոր գործառույթները պահպանվեն»: