«Հրապարակը» գրում է. «Երևանցիների սիրելի «Ցումը»՝ Աբովյան փողոցի սկզբնամասում գտնվող «Մանկական աշխարհը», որը պատկանում է Աբրահամյանների ընտանիքին, կրկին սկսել են նորոգել:Հավանաբար, մի քանի տարուց աշխատանքները կավարտվեն, և այն կգործի՝ մրցակցելով «Դալմա գարդեն մոլ» և «Երևան մոլ» առևտրի կենտրոնների հետ: Ուշագրավ է, որ այնտեղ արդեն որոշ մեծահարուստներ տարածքներ են գնում՝ վաճառասրահներ ունենալու մտադրությամբ: Մենք տեղեկացանք, որ այստեղ մոտ 500 քառակուսի մետրանոց տարածք է ձեռք բերել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ըստ ամենայնի, այն մշակութային ցուցասրահ կլինի՝ բիզնես ուղղվածությամբ: Դե, թոշակի գնալ կա, բան կա»: 

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։

Լուսանկարում՝ Երևանի կենտրոնական հանրախանութի («Ցում»-ի շենքը), որ հետո պիտի դառնար «Մանկական աշխարհ»: 1939 թ. լուսանկար: