Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ հունիսի 12-ին, ժամը՝ 19.01-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 8բ շենքի մոտակայքում շինարարական աշխատանքներ կատարելիս բետոնե կոնստրուկցիա է ընկել քաղաքացու վրա. անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բետոնապատման աշխատանքներ իրականացնելիս փլուզվել են երկհարկանի կիսակառույց շինության երկաթբետոնե կառուցատարրերը, ինչից, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, Ա. Ա.-ը (ծնվ. 1996թ.) տեղի ուժերով դուրս է բերվել կառուցատարրերի տակից և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: