Այս օրերին կնքվում է քաղաքամայր Երևանի պատմության մասին վկայող ճարտարապետական եզակի հուշարձաններից մեկի` Աֆրիկյանների ակումբի մահկանացուն: Ահազանգում է «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնությունը։

Աֆրիկյանների ակումբը հանդիսանում է Երևանի պատմության մասին վկայող ճարտարապետական եզակի հուշարձաններից մեկը: «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է պայքարել շենքի պահպանման համար: 

Այժմ դերասան Սերգեյ Դանիելյանը փորձում է պատկերացնել իրավիճակ, թե ինչպե՞ս կվարվեր հենց ինքը՝ պրն Աֆրիկյանը, եթե ներկա լիներ այս իրադարձություններին: