Երևան քաղաքի տոնին նվիրված միջոցառումները այսօր՝ հոկտեմբերի 11-ին, սկիզբ առան Էրեբունի վարչական շրջանից։ Բոլոր երևանցիները մեծ ուրախությամբ նշում էին իրենց սիրելի քաղաքի տոնը։

Էրեբունի արգելոց թանգարանի հարակից տարածքում Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվել էին տարբեր միջոցառումներ, որոնց թվում է նաև՝ կոխ տիպիկ հայկական մարզաձևի ցուցադրական ելույթներ` ավանդական հայկական հարսանիքի արարողակարգով, լարախաղացներ, ձևավորվել էին տարբեր տաղավարներ որտեղ երևանցիները ցուցադրում էին իրենց ձեռքի աշխատանքները և այլ իրեր։

Էրեբունցիների տոնը շնորհավորելլու էր եկել նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որի համար պատրաստված էին անակնկալներ։ Մի քանի պարային համույթներ միավորվել էին բեմադրել էին ընդհանուր պար, որով և դիմավորեցին քաղաքապետին։ Այս գեղեցիկ բեմադրությանը մասնակցում էին շուրջ 80 երեխա։ Քաղաքապետին էրեբունցիները հյուրասիրոցին նաև հսկայան տորթով։