Էրեբունի-Երևան-2796» տոնակատարության շրջանակներում երեկ Նոր Նորք վարչական շրջանում բացվել է լրագրողի հուշարձանը. Արձանի պատրաստմանը աջակցել են վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանները: Հուշարձանի կողքին փակցված է ցուցատախտակ, որի վրա գրված է` «Լրագրողի արձանը, որը խորհրդանշում է անվախ, անկաշառ ու Հայրենիքի նվիրյալի կերպարը, 7 մարմնավորում է ազատ խոսքի կրողների իրական պատմությունը` սկսած 1988 թթ-ի հայտնի իրադարձություններից:

Հուշարձանը նվիրվել է Արցախյան հերոսամարտում մասնագիտական պարտականությունները կատարած, ինչպես նաև ներկայումս լրագրողի պատիվը և մասնագիտական հատկանիշները բարձր պահող լրագրողներին: