Այսօրվանից Երևանում ևս երկու տեսախցիկ է աշխատելու: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թ. նոյեմբերի 17-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում և վայրերում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները.

1. Ագաթանգեղոս փողոց-Խորենացի փողոց
2. Մհեր Մկրտչյան փողոց-Խորենացի փողոց
3. Բաղրամյան պողոտա՝ Չեխովի անվան թիվ 55 դպրոցի հատված: