«Լևոն Ամիրխանյան» ընկերության կառուցած էլիտարների պատկերները՝ Խանջյան և Վարդանանց փողոցներում, Սայաթ-Նովայում, դեռ հանված չեն գովազդային կայքերից և կանչում են գայթակղիչ տեսքով ու տեքստով. «Մեր կառուցած բնակարանները նրանց համար են, ում համար կարևոր են ժամանակակից ճարտարապետական լուծումները... և թե ինչ տեսարաններ են բացվում այդ բնակարանների պատուհաններից»: Այդ լուսանկարները դիտելիս դժվար է պատկերացնել, որ այս ամենն իրագործողն ինքնասպան է եղել, ՍՊԸ պատասխանատուները փախել են Հայաստանից դեռևս Ամիրխանյանի մահից առաջ, իսկ գնորդները շուտով կարող են փողոցում հայտնվել:

Նրանց 80 տոկոսն ահռելի գումարներ են վճարել իրենց բնակարանների դիմաց, սակայն մինչ օրս չունեն սեփականության վկայականներ, այլ ընդամենը ստացականներ են ստացել «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի նախագահ Աբրամ Ամիրխաևյանից, գումարի վճարման փաստը վավերացնող թղթիկներ: Համլետ (կամ Աբրամ) Ամիրխանյանի մասին շենքերի բնակիչներն ասում են, որ նա «քցող» չէր, լավ շինարար էր, որակյալ շենքեր էր կառուցում, բայց այն պահին, երբ նա սկսեց կառուցել Ավանի Wyndham Hotel Yerevan անվանմամբ հյուրանոցը, նրա «տունը քանդվեց», նա խրվեց պարտքերի մեջ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։