«Աստաֆյան» գինու և կոնյակի գործարանը հիմնադրվել է 2007 թվականին, այն զբաղեցնում է 5 հա տարածք իր մեջ ներգրավելով հումքի մթերումից մինչև պատրաստի արտադրանքի գործընթացը: 2012 թվականից ընկերությունը սկել է իր արտադրատեսակներով ներկայանալ սպառողին: 

2011թ–ին ընկերությունը իր տեսականին համալրեց «AYSEL» և «FRUIT VODKA» մրգային օղիներով (հոն, թութ, ծիրան, դեղձ, և վայրի տանձ), որոնք ունեն Հայաստանին բնորոշ արևային  քաղցր համն ու բուրմունքը:

2014 թ-ին ընկերությունը ներկայացավ «AMOR» մրգային գինիներով՝ ելակի, ծիրանի, դեղձի, ազնվամորու, մոշի, սև հաղարջի, բալի, նռան և կիտրոնի բացառիկ տեսականիով: Ընկերությունը 2011-2014 թվականներին մասնակցել է տեղական և միջազգային ցուցահանդեսներին արժանանալով մի շարք պատվոգրերի և ոսկե մեդալների իր «ASTAFIAN», «VILLA WINE», «AYSEL» և «AMOR» ապրանքատեսականիով:

«Աստաֆյան» գինու և կոնյակի գործարանն իր ամբողջ տեսականիով ներկայացված է տեղական և միջազգային շուկաներում:

Նշենք, որ ընկերությունը մասնակցում էր ապրիլի 26-ից 28-ը Երևանում անցկացվող «Արտադրված է Հայաստանում» (Made in Armenia) անվանմամբ էքսպո-ցուցահանդեսին, որտեղ հնարավորություն են ունեցել ներկայանալու բազմաթիվ հայ արտադրողներ: