Հերթական թունավորման դեպքը հերթական մանկապարտեզում: Ըստ մասնագետների երեխաների մոտ Դիզինտերիա է ախտորոշվել, դա սուր աղիքային հիվանդություն է:

Ծնողների խոսքերով երեխաները կաթ են օգտագործել: Ի՞նչ է ստացվում՝ կրկին սննդային թունավորում, քանզի եթե ջրից լիներ, ոչ միայն մանկապարտեզի երեխաները կթունավորվեին այլ նաև հարակից տներում ապրող մարդիկ: Նախակրթարաններն այն հաստատություններն են, որտեղ պետք է վերահսկողությունը առավել բարձր լինի, որովհետև գործ ունենք երեխաների հետ, բայց դե դա ո՞ւմ է հետաքրքրում: Անգործության մատնված ՍԱՊԾ-ն, միայն դեպքերից հետո է տեղեկանում իրավիճակի մասին և գործընթացին մասնակցում է որպես դիտորդ կամ իրեն պահում է հրավիրված հյուրի նման:

Հ.Գ. Սննդի անվտանգության պետական ծառայության պատմաբանը նոր պատմություն է կերտում: Հայտնի են մարդիկ ովքեր լավ գործերով չկարողացան մնալ պատմության մեջ և փորձեցին վատ արարքով անմահանալ այդ նույն պատմությունում: Վերջին դեպքերին նայելուց հետո մտավախություն ունեմ, որ այնուամենայնիվ պատմությունը կհիշի պատմաբանին:

Էդգար Խաչատրյան