«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքներ կատարելու համար ս.թ. հունիսի 9-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Դավթաշեն գյուղի, Մելքումով փողոցի, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի, «Մալայան» ակնաբուժական կենտրոնի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: