Հունիսի 9-ին, ժամը 09.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի վերջնամասում՝ «Արայի ամրոց» ռեստորանային համալիրի մոտակայքում գտնվող ավտոլվացման կետում, օձ է հայտնաբերվել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները գյուրզա տեսակի օձը տեղափոխել են անվտանգ տարածք:

Ինչպես տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից, Հունիսի 9-ին, ժամը 10.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աէրացիա թաղամասի 1/14 հասցեում գտնվող Կարտոնտարա ՍՊԸ-ի այգում օձ է հայտնաբերվել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: