«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 26-ին ժամը 10.00-ից մինչեւ հունիսի 27-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

1. Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի եւ Նորվեգական թաղամասի,

2. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Հաղթանակ թաղամասի 5-20 փողոցների եւ Հաղթանակ թաղ. 1-ին փողոցի հանրային բաժանորդների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: