Ահազանգ !!!
Ամեն անգամ անցնելով դեպի Մոնումենտ տանող ճանապարհով` ո'վ չի հիանում գերմանացի ռազմագերիների կառուցած եզրապատերով:

Այդ շարվածքն անվանում են "կիկլոպ", որի առանձնահատկությունն այն է, որ ոչ մի քար մյուսին նման չէ եւ ամեն քար շարում են ըստ ստորին քարերի տեղադրումից գոյացած բացվածքների: Գեղագիտական բարձր արժեք ունեն, շատ գեղեցիկ են, ասես բնական ժայռակերտ պատնեշ լինեն. ուղիղ գծեր չկան, բայց միաժամանակ ներդաշնակ են ու համաչափ:

Տարօրինակ է, բայց մեր օրերում արդեն այդ եզակի շարվածքը, արվեստի այդ յուրատեսակ հուշարձանը դառնում է ամենաիսկական վանդալիզմի զոհ` հայտնվելով սվաղի հաստ շերտի տակ. ո'ւմ թողտվությամբ եւ ինչո'ւ է ձեռք բարձրացվում քաղաքի այդ ինքնատիպ ժառանգության վրա. չէ' որ այն բոլորինս է, երեւանցիների'նը:

Architecture & Construction Armenia «ՃՇ»՝ ֆեյսբուք