Երևանի օղակաձև այգում, Վարդանանց և Խանջյան փողոցների հարևանությամբ գտնվող Վարդան Մամիկոնյանի հուշարձանի ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանը և քանդակագործ Երվանդ Քոչարը չէին էլ պատկերացնի, որ հայոց ազգի մեծագույն զորավարներից մեկի արձանը մի օր կհայտնվի նման անմխիթար վիճակում: 

Ի՞նչ մտածեր բազմաթիվ հուշարձաններ ստեղծած Ստեփան Քյուրքչյանը, որ ոմն մի «ED» կամ «HEN» անունով երևանցի կորոշի իր անունը «անմահացնել» հենց զորավարի արձանի վրա: 

Եթե սրան գումարենք այն, որ Երևանի քաղաքապետարանը պատշաճ կերպով չի կատարում իր գործառույթները, չի սահմանում վերահսկողություն հատուկ նշանակության կառույցների նկատմամբ, ապա իսկապես կհամոզվենք հուշարձանի անմխիթար վիճակում գտնվելու մեջ: Քաղաքապետարանի համապատասխան վարչության կողմից հուշարձանների լվացման գործընթացն այնքան հազվադեպ է իրականացվում, որ ամառվա փոշին վերածվում է աշնանային ցեխի, իսկ այնուհետև ձմեռվա սառույցի: 

Կոչ ենք անում երևանցիներին լինել ավելի հասուն և հարգալից հուշարձանների նկատմամբ, իսկ Երևանի քաղաքապետարանին՝ ժամանակին կատարել իրենց վերապահված գործառույթները: