Արդշին բանկի հերթական ախմախությունը։
Ուրեմն ինտերնետով բան եմ ուզում առնեմ ու իրենց վիզա քարտով վճարում կատարեմ, կոդերից մեկը սխալ եմ գրում ու քարտս բլոկա ընկնում։

Իմ անձագրով գնում եմ բանկ քարտս վերականանգնելու, ասում են անհնարա վերականգնես պետքա նոր քարտ վերցնես, որը մոտ մի շաբաթ կտևի։ Ասում եմ լավ, իսկ իմ հաշվից կարա՞մ փող հանեմ, ասում են պետքա դիմում գրես, դիմումում գումարի չափ նշես ու 24 ժամից կստանաս գումարը։ Հինգշաբթի առավոտը ժամը 10-ին գրում եմ դիմումը, ուրբաթ ժամը 15։00-ին գնում եմ բանկ, մի ժամ հերթ սպասելուց հետո, մոտենում եմ, ասում են՝ ծրագիրը կախելա։ Սպասում եմ ծրագիրն աշխատի, հետո լուրջ դեմքով ասումա՝ բա ձեր գումարը չի հասել։

Պարզվումա իմ հաշվից գումար հանելու համար հաշվիցս գումարը փոխանցում են 3-րդ հաշվին, որտեղից էլ նոր ինձ են փոխանցում։

Մի խոսքով չստացվեց գումար հանել, իսկ հաջորդ երկու օրը ոչ աշխատանքայինա։
Ստացվումա, որ եթե դու Արդշին բանկում հաշվեհամար ունես, պետքա <զապաս> մի տեղ էլ փող պահես, որովհետև վստահ չես, որ քեզ խիստ անհրաժեշտության դեպքում կարաս փողերիցդ օգտվես։

Արտուշ Չիբուխչյան՝ ֆեյսբուք