«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. օգոստոսի 11-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Էրեբունի, Ազատամարտիկների, Աթոյան, Մուրացանի, Ռոստովյան, Կռիլովի, Չերնիշևսկու, Այվազովսկու, Լորիս Մելիքովի (Նեկրասով), Բելինսկու, Լոմոնոսովի, Բուռնազյան, Սուվորովի, Նոր Արեշի 3, 5, 8, 10, 12, 14, 15, 16, 18, 19, 20, 22, 24, 25, 26, 28, 29, 30, 31, 32, 33, 34 փողոցների, Ազատամարտիկների փող. 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ նրբանցքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: