Վերջերս Կառավարության նիստում որոշում ընդունվեց Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վաճառել «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին։  

Թե որքանով է այս որոշումը ընդունելի YerevanNews.am-ը փորձեց պարզել հայ երգիչ, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արամոյից:

- Դե եթե նորմալ բան պետք է սարքեն, ուրեմն լավ է...նայած ինչ է լինելու, զվաճանքի կենտրոն ասելով ինչ ի նկատի ունեն:

Մարզահամերգային համալիրը այն կոթողն էր, որ մեծ միջոցառումներ են լինում, համերգային դահլիճն էր աշխատում, փառատոններ էին կազմակերպում, սահադաշտը կար, սպորտն էր զարգանում, ինչքանով ես հիշում եմ:

Կարծիքներ կան, որ բացվելու են նոր խաղատներ:

- Ես դրա մասին տեղյակ չեմ: Ամեն մարդ կարող է իր կարծիքը, իմպրովիզացիոն միտքը ասել: Եթե ընտանեկան զվարճանքի կենտրոն է բնականաբար ես կարծում եմ շատ բաներ կլինեն, բայց չեմ կարծում, որ խաղատուն կլինի: Այդ ասածների հետ չեմ կարող համաձայնվել, որովհետև կոնկրետ բան չգիտեմ:

Այն պետք է գործի, աշխատի, քանի որ այն հիանալի կառույց է, ճարտարապետական հիանալի կոթող և պետք է ծառայի ժողովրդին: Չգիտեմ ինչ կլինի և այդ ընկերությունը ինչ է կառուցելու: Ես իրենց տեղը չեմ կարող ոչինչ ասել: 

Համերգային դահլիճը կմնա թե համերգային դահլիճը կվերածվի լողավազանի, դա արդեն կորոշի այդ ընկերությունը: 

Մենք փորձ ունեցել ենք, երբ մասնավորեցվում են պետական կառույցները, իսկ հետո՝ ոչնչացվում:

- Դե եթե մասնավորեցնում են, սեփականատերերը կարող է անել ինչ ուզում է, դա իր սեփականությունն է: Նա դա գնել է, իր սեփականությունն է:

Իսկ որքանով է ճիշտ, Ծիծեռնակաբերդի կողքին նման զվարճանքի կենտրոն ստեղծելը:

- Զվարճանքի կենտրոն արդեն իսկ համալիրը եղել է: Արդյո՞ք այն ժամանակ ճիշտ էր Ծիծեռնակաբերդի կողքին համերգային դահլիճ կառուցելը: Հիմա չէ...30 տարի առաջ: Ճիշտ էր արդյո՞ք: