Այսօր ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը հայտնեց, որ «Դվին» հյուրանոցում արդեն կատարվել է 3 մլն 900 հազար դոլարի ներդրում:

Նա մասնավորապես ասել է.

«Դուք ինքներդ կարող եք գնալ ու տեսնել, որ շինարարական աշխատանքներն ընթանում են և ստանձնած պարտավորություններից էլ ավելի մեծ ներդրումներ է կատարվելու հյուրանոցային համալիրում»:

Նա հայտնեց նաև, որ շենքի կառուցում և ամրացում, ժամկետները կհետաձգվեն: