Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, հերթական ողբերգական ինքնասպանությունն է գրանցվել Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկում: YerevanNews.am-ին Քնչական կոմիտեից հայտնեցին, որ Հալաբյան փողոցի թիվ 49 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի:

Քնչական կոմիտեում դեպքի առընչությամբ նախապատրաստվում են նյութեր: Նախնական տվյալներով՝ բնակարանում հայտնաբերել են 28-ամյա Ռ. Ս.-ի դին՝ ձեռքի երակները կտրված վիճակում: Դեպքը տեղի է ունեցել 15:30-17:00 ընկած ժամանակահատվածում: