Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կարգադրությամբ ապամոնտաժվել են Շենգավիթ վարչական շրջանում գտնվող 3-րդ մասի տարածքի բուտիկների դիմացի տարածքում տեղադրված սեղանիկներն ու հավաքել մանեքենները:

YerevanNews.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ իրավիճակը լարված էր: Քաղաքապետարանի աշխատակիցների և բուտիկների սեփականատերերի միջև բռնկվել էր վիճաբանություն: 

Աշխատակիցները պահանջել են սեփական կամքով հավաքել տարածքը, հակառակ դեպքում դա կանեն իրենք: Առևտրականները ենթարկվել են նրանց կամքին, սակայն այժմ նրանք շարժվում են դեպի Երևանի քաղաքապետարան:

Նշենք, որ օրերս ապամոնտաժվել էին Մալաթիա-Սեբաստիայի տարածքում գտնվող բուտիկների դիմացի տարածքները: Առևտրականները դժգոհում են՝ նշելով, որ այս դեպքում իրենց բուտիկներից ոչ ոք չի օգտվի, մարդիկ ուղղակի անտարբեր կանցնեն և չեն մտնի ներս:

Նրանցից յուրաքանչյուրը սեփական գործն ունենալու համար մեծ վարկեր է վերցրել բանկերից, իսկ մանեքենները հեռացնելուց հետո հարցականի տակ է դրվում նրանց ամբողջ գործունեությունը:

Տեսանյութը՝ այստեղ: