Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Հանրապետության հրապարակում գտնվող Կառավարության շենքում: 32-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանը ինքնասպանության փորձ էր կատարել՝ կրակելով գլխին:

Այսօր նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, սակայն կայուն: YerevanNews.am-ի հետ զրուցում այս մասին ասաց թիվ 1 Համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը: 

Նա նշեց, որ Լյուդվիգ Հովհաննիսյանի վիճակը նույնն է, որևէ փոփոխություն չկա: 

Նշենք, որ նա հիվանդանոց էր տեղափոխվել էր գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով: Մեզ հետ զրույցում նշեցին նաև, որ գնդակը մի մասից մտել, մյուսով դուրս է եկել: