Սեպտեմբերի 10-ին, ժամը 07.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 1-ին փողոցի տներից մեկում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Փրկարարները խորդանոցում հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: