«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 22-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Ա.Սարգսյան, Մելիքյան, Չուխաջյան, Լուկաշին փողոցների ու Միրաքյան փողոցի նրբանցքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: