Սեպտեմբերի 20-ին, ժամը 14.44-ին ահազանգ է ստացվել, որ անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարների և ոստիկանների համատեղ բանակցության արդյունքում կանխվել է 1984 թ. ծնված Ք. Ղ.-ի ինքնասպանության փորձը, ով տեղափոխվել է ոստիկանության ԵՔՎ Կենտրոնի բաժին, որտեղ ՃԿԱԿ ՀԽԳ հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է համապատասխան հոգեբանական օգնություն: