Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում: Հիվանդներից մեկը հարձակվել է բուժաշխատողների վրա, բռնություն կիրառել, այնուհետև հարձակվել է նաև օգնության հասած ոստիկանի վրա: 

Նախնական տվյալներով, հիվանդը անհարգալից և ագրեսիվ վարք է ցուցաբերել բժիշկների նկատմամբ: Նշվում է, որ հիավնդը՝ 34-ամյա Դ. Թ.-ն, ԲԿ է տեղափոխվել «անհայտ պաթոլոգիա, կոմա» ախտորոշմամբ: Սակայն, արթնանալով սկսել դրսևորել ագրեսիվ վարք: 

Նշվում է նաև, որ ոստիկանը կրակել է Դ. Թ.-ի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածք:

YerevanNews.am-ին Քնչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առընչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասով և 316 հոդվածով: