Սեպտեմբերի 22-ին, ժամը 16.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լվովյան փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի բնակիչը հայտնաբերել է օձ և դրել ապակե տարայի մեջ. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

Փրկարարները շահմար տեսակի օձը տեղափոխել են անվտանգ տարածք: