Սեպտեմբերի 24-ին, ժամը 00.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարշավյան փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը օձ է բռնել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն օձին տեղափոխել են անվտանգ տարածք: