Սեպտեմբերի 28-ին, ժամը 10.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 7-րդ փողոցում երկու օձ են բռնել, որոնց անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները երկու շահմար տեսակի օձ են տեղափոխել անվտանգ տարածք: