Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Երևանում ողբերգական վթար է տեղի ունեցել: Ժամը 02:00- սահմաններում Ազատության պողոտայի և Ադոնցի փողոցի խաչմերուկում մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով տեղում մահացել է: Մեքենայի ղեկին է եղել Երևանի բնակիչ 28-ամյա Վահագն Աբրահամյանը:

YerevanNews.am-ի հետ զրույցում Քնչական կոմիտեից հաղորդեցին, որ դեպքի առընչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի, 2-րդ մասով: Մահացածի ինքնությունը դեռևս չի պարզվել:

Ըստ նախնական տեղեկությունների, վարորդը եղել է ոչ սթափ վիճակում, ինչպես նաև չի ունեցել վարորդական իրավունքի վկայական: Նշվում է նաև, որ հետիոտնը մոտ 30 տարեկան է: Դեպքի զննությամբ հայտնաբերվել են նաև գարեջրի շշեր: