Հոկտեմբերի 3-ին, ժամը 13.52-ին ահազանգ է ստացվել, որ Շիրազի փողոցի թիվ 15/15 տան բակում օձ են բռնել (ապակյա տարայի մեջ է), որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները գյուրզա տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: