Այսօր առաջին անգամ անցկացվող Երևանի կիսամարաթոնի՝ տարբեր հեռավորությունների համար անցկացված մրցույթի մասնակիցներից 10 կիլոմետրանոց մրցավազքի առաջին և երկրորդ տեղերը՝ տղամարդկանց մասնակիցների շրջանում զբաղեցրին Երվանդ Մկրտչյանը և Աշոտ Հայրապետյանը, 21 կիլոմետրանոց մրցավազքի հաղթողները ՀՀ քաղաքացիներ չեն:

10 կմ մրցման կին հաղթողներն են՝
1-ին տեղ՝ Աննա Ռուսկիխ
2-րդ տեղ՝ Աննա Սապրիկինա
3-րդ՝ Սիլվիա Յուսեֆին

Տղամարդկանց մեջ՝
1-ին տեղ՝ Երվանդ Մկրտչյան
2-րդ տեղ՝ Աշոտ Հայրապետյան
3-րդ՝ Միխայիլ Պեշկով

1--ին տեղի մրցանակակիրը կստանա 200.000, 2-րդ տեղինը՝ 150.000, 3-րդ տեղը զբաղեցրած հաղթողը՝ 100 հազար դրամ:

Քսանմեկ կիլոմետրանոց հեռավորության համար առաջին երեք մրցանակները ստացան՝
Կանանց մեջ՝
1-ին տեղ` Օլգա Սկրիպակ
2-րդ տեղ` Կատարինա Անդեր
3-րդ տեղ` Էլոդի Բիոլայ
Տղամարդկանց մեջ՝
1-ին տեղ`
Ռինաս Ախմադեև
2-րդ տեղ` Սեյմեդհի Շարիֆհի
3-րդ տեղ` Սանտիագո Մեզկուտա

Նշենք, որ այս մարզական միջոցառման կազմակերպիչները ՝ Երևանի քաղաքապետարանը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, «Օրանժ ֆիթնես» ակումբը, «Աուսթրիան Այրլայնս»-ը, «Առողջ ապրելակերպ, առողջ ֆինանսներ» կարգախոսով հանդես եկող Կենտրոնական բանկը, մի շարք այլ ընկերություններ, տարբեր հեռավորության մրցավազքերի համար սահմանել են տարբեր դրամական պարգևներ: