Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 20 շենքի մոտակայքում այրվում է կայանված ավտոբուս:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.47-ին, մարվել՝ 10.58-ին: Ամբողջությամբ այրվել է «Իկարուս» մակնիշի ավտոբուսի սրահը, ջերմահարվել՝ հարակից ավտոտնակի պատը:

Տեսանյութը՝ tert. am-ի