Այսօր մեր սիրելի Երևանը նշում է 2797-րդ ամյակը։

Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 8-րդ դարում։ Քաղաքի տեղանվան ծագման հետ կապված կան շատ վարկածներ, մասնավորապես, ըստ ժողովրդական ավանդության, Երևանը կապվում է Նոյի անվան հետ, իբր Նոյն է այդպես կոչել առաջին ջրհեղեղից հետո երևացող ցամաքը։

Երևանի անբաժանելի մասն են կազմում երևանցիները, մասնավորապես հին երևանցիները՝ մեր պապերն ու տատերը։ Ներկայացնում ենք մի գեղեցիկ ֆոտոշարք, որի հեղինակն է մեր ընթերցող Մանեն։