«ՉԻ խմբագրության էր զանգահարել Երևանի բնակիչ, մասնագիտությամբ ինժեներ Կարենը և դժգոհում էր, որ Աջափնյակ վարչական շրջանի տարածքում գտնվող «Սպիտակ» առողջարանային համալիրի մենեջերի հետ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել լողավազանը մաքրող ռոբոտը վերանորոգելու համար։ Ինչպես պարզվեց քաղաքացու խոսքերից, աշխատանքը բարեխղճորեն կատարելուց հետո Էլվինան հրաժարվել է վճարել խոստացած 45 հազար դրամը:

Փորձեցինք լսել մյուս կողմին։ Համալիրի տնօրենը, որի հետ կապ հաստատեցինք, անասելի զայրացավ, որ իր մասին դժգոհությաններ են հնչել։ «Դրանք դեռ չգիտեն, թե ում հետ գործ ունեն», ասաց նա։ «Իսկ ինչ վերաբերում է ռոբոտը վերանորոգելուն, ոչ մի բան էլ չեն արել։ Ոնց անսարք եղել է, էդպես էլ մնացել է։ «ՉԻ» հարցին, թե այդ դեպքում ինչպես են մաքրում լողավազանը, որ պահպանեն պահանջվող հիգիենան, մենեջերը պատասխանեց՝ փոշեկուլով»,– գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: