Հոկտեմբերի 29-ին, ժամը 18.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 4/2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1948 թ. ծնված Արթուր Բաբախանյանին, ով տեղում մահացել է:

Ինչպես տեղեկացնում է ոստիկանության կայքը, կատարվում է քննություն:

Գագիկ Շամշյանի տեղեկություններով Գ. Վարոսյանը աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 5-րդ («հրեշտակների») հատուկ գումարտակում, կոչումով` ոստիկանության ենթասպա: