Նոյեմբերի 12-ին, ժամը 23.05-ին ահազանգ է ստացվել, որ Արաբկիրի 39-րդ փողոցի թիվ 1ա շենքի 91-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերի և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել է 1953 թ. ծնված Խ. Հ.-ի դին: