Նոյեմբերի 13-ին, ժամը 18.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սուվորով փողոցի թիվ 5 ա շենքի մոտակա ավտոտնակում քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին (ավտոմեքենայի շարժիչը միացված է). դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոտնակի դուռը բացվել է տեղի ուժերով. ներսում հայտնաբերվել է Բուռնազյան փողոցի նրբանցքի տներից մեկի բնակիչ` 1981 թ. ծնված Ս. Մ.-ի դին: