Նոյեմբերի 15-ին, ժամը 12.40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նորագավիթ 6-րդ փողոցի տներից մեկի ննջասենյակում. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.02-ին, մարվել` 13.05-ին: Ս. Բ.ին պատկանող տան 2-րդ հարկում այրվել է ննջասենյակը` գույքով (15 քմ):

Հրդեհի հետևանքով 1990 թ. ծնված Հ. Բ.-ը ստացել է տարբեր աստիճանի մարմանական այրվածքներ և հոսպիտալացվել Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն, որտեղ տուժածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել: